Ստուգում

1.Հակիրճ գրե՛ք՝հունական դիցաբանությունից ինչ գիտեք սֆինքսի մասին:
ՍՖԻՆՔՍը  երևակայական հրեշ է հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է լույսի աստված Տյուփոնի և հրեշ Եքիդնայի զավակը։ Պատկերվել է կնոջ դեմքով ու կրծքով, առյուծի մարմնով ու թռչնի թևերով։ Հերա դիցուհու կամքով իբր բնակվելով Թեբեի մերձակա ժայռի վրա ՝ Սֆինքսը պատուհասել է բոլոր նրանց, որոնք չեն լուծել նրա առաջարկած հանելուկը։ Ի վերջո, հանելուկը լուծել է Թեբե ժամանած Եդիպոսը՝ պատասխանելով, որ այն մարդն է՝ մանուկ, չափահաս և ծեր հասակներում։ Հուսահատ Սֆինքսը նետվել է անդունդը, իսկ Եդիպոսը հռչակվել է Թեբեի թագավոր։ Այլաբանորեն Սֆինքսը նշանակում է հանելուկային մարդ, հանելուկ։

Սֆինքսի կերպարը փոխառված է Հին Եգիպտոսից, որտեղ նա պատկերվել է առանց թևերի, համարվել փարավոնի պահապան ոգին, մարմնավորել նրա սրբազան իշխանությունը։ Եգիպտական Սֆինքսի ամենախոշոր արձանը  պահպանվել է Գիզեում, Խեֆրեն փարավոնի  բուրգի մոտ։
2.Գտե՛ք այն բառը, որն ունի իր հարանունը: Գրե՛ք այդ բառերը և բացատրե՛ք նրանց իմաստները:
տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն)
հանդերձ (հագուստ)-հանդերձ (միասին)
մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)
3.Նշե՛ք՝ ծագ բառը ինչ իմաստով է գործածված տեքստում: Գրե՛ք նշված բառի համանունը և բացատրե՛ք նրանց իմաստները:
աշխարհի բոլոր ծագերից-երկրի բոլոր կողմերից
4. Բացատրե՛ք դերվիշ, տատասկ, շեղջ բառերի իմաստները:
դերվիշ-թափառական մարդ
տատասկ-փուշ
շեղջ-կույտ, դեզ
5.Աչք և ճակատ բազմիմաստ բառերի դիմաց գրե՛ք առնվազն երկու իմաստ:
Աչք-բողբոջ,սյուների ևն միջի տարածությունը
Ճակատ-ռազմադաշտ, մարդու դեմքին գտնվեղ
6.Գտե՛ք այն բայը, որը քար կտրել դարձվածքի հոմանիշ բառն է:
ապշել,քարանալ

Հրայր Դժոխք

1864 թվականին ծնված հայ ազգային-ազատագրական պայքարի այս լեգենդը` Արմենակ Ղազարյանը, նույն ինքը` Հրայր Դժոխքը, հերոսացել է իր ամենօրյա գործունեության ընթացքում` ժողովրդի աչքի առաջ: Եղել է ուսուցիչ Տարոնի Ղզլաճ գյուղի և Մուշի Սբ Կարապետ վանքի դպրոցներում ու Մուշի Կեդրոնական վարժարանում 1880–83-ին):

1891–94 թթ. Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից է, աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռվում: 1894-ին մեկնել է Կովկաս, 1895-ին Ռումինիայում էր, 1896-ին Բասենի գյուղերից մեկում ձերբակալվել է, ազատվել է Կարինի բանտից համաներմամբ:
Ավաղ, Սասունի Խուլփ գավառի Ահարոնք գյուղում ծնված դյուցազնը զոհվեց 40 տարեկանում` Սասունի 1904-ի ապստամբության ժամանակ` Գելիեգուզանում: Այս ապստամբությունից հետո ֆիդայական շարժումը սկսել է անկում ապրել: Շարժման ելքը կանխորոշել է գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը:

 

Զեյթունի հերոսական ապստամբություն

1618թ. զեյթունցիների և սուլթանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ զեյթունցիները տարեկան նվերի անվան տակ պետք է Այա Սոֆիա մզկիթին վճարեին 15.000 արծաթե դրամ:
Միայն 19-րդ դարի առաջին կեսին թուրքական իշխանությունները փորձել էին 8 անգամ գրավել Զեյթունը: Այստեղ ապրում էր 80.000 հայ և 8.000 թուրք: Մարաշի փաշան 1862թ. հրաման է ստանում նվաճել Զեյթունը:
Մարաշի Ազիզ փաշային պատրվակ էր անհրաժեշտ: Որպես պատրվակ նա օգտագործում է հետևյալ միջադեպը`   Զեյթունի հայաբնակ Արեգին գյուղի մի շարք բնակիչներ, իրենց համագյուղացու սպանության համար վրեժ լուծելով, սպանել էին 17 թուրքի:
Ազիզ փաշան պահանջում է իրեն հանձնել այդ արեգինցիներին: Զեյթունի իշխաններն այս պահանջը մերժում են`   հայտարարելով. «Մենք քեզ ոչ միայն 70 հայ, 70 հավ էլ չենք տա»:
Ազիզ փաշան իր տրամադրության տակ 12.000 հոգուց բաղկացած զորք ուներ, բանակին միանում են արյան և թալանի ծարավ ևս 30.000 թուրք:
Թուրքերն իրենց արշավանքը Զեյթունի դեմ սկսեցին 1862թ.-ի հուլիս 27-ին: Հաջորդ օրը թուրքական բանակը գրավում է Արեգին և Ավագկալ գյուղերը: Այս գյուղերի այն բնակիչները, որոնք չէին հասցրել փախչել, սպանվում են:
Հաջորդ օրը Ավագկետիկի կիրճում զեյթունցիները ջախջախում են թուրքական 5.000 հրոսակախմբերից մեկը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 1862թ.-ի օգոստոսի 2-ին: Շուրջ 500 զեյթունցի, նահանջ ձևացնելով, թուրքական հիմնական բանակը մտցրեց Սբ. Աստվածածին վանքի և Զեյթուն գյուղաքաղաքի միջև գտնվող ձորը:
1865թ. Օսմանյան կառավարության և զեյթունցիների միջև նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որով զեյթունցիներն Օսմանյան գանձարանին վճարելու էին 150.000 արծաթե դրամ: Զեյթունում հաստատվելու էր թուրք կառավարիչ և թուրքական բանակի մի զորամաս:
1862թ.-ի Զեյթունի ապստամբությունը հաստատեց հավերժական ճշմարտությունը`   միայն սեփական ուժով է հնարավոր պահպանել երկրի մշտակայությունն ու բնակիչների գոյությունը:

«Կանչը» Մուշեղ Գալշոյան

Պատմվածքը Զորոի մասին է: Զորոյի հոգում մնացել էր իր մանկության հիշողությունը հարազատ գյուղի և Ալեի մասին: Զորոն և Ալեն Եղեռնի կոտորածների ժամանակ էին բաժանվել։ Նա ոչ մի վայրկյան չէր մոռացել Ալեին իր կյանքի ընթացքում։ Թեկուզ և ամուսնացել էր, երեխաներ և թոռներ ուներ, բայց երբ նորից հանդիպեց Ալեինհասկացավ, որ իր կյանքում բաց է թողել այն պահը, որը պետք է անցկացներ իր սիրելիի Ալեի հետ։
Գալշոյանը ստեղծել է մի  համառ կերպար, ով անպայման պետք է հասնի իր նպատակակետին։

 

 Զորոն ամուսնացնում էի իր կրտսեր որդուն և ուզում էր անպայման Արարատյան դաշտի գինի բերել հարսանիքի համար: Ոչ մի գյուղի գինի նա չէր հավանում: Նրանք անցան մի գյուղի մոտով : Այնտեղ կային բազմաթիվ գյուղացիներ, ովքեր առաջարկում էին գինի, բայց Զորոն մոտեցավ մի լուռ կանգնած տղամարդու: Երբ գնացին այդ մարդու տուն գինին փորձելու, Զորոն տեսավ մի պառավ կնոջ: Երբ Զորոն իմացավ, որ իրենց գյուղից է , ուշադիր նայեց նրան և հասկացավ որ այդ պառավը իր Ալեն է: <<Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային>>: Այդ օրվանից երբ նրանք վերադարձան տուն, ծերունու հոգին անհանգիստ էր, անընդհատ մտածում էր Ալեի մասին ու անդադար կանչում. <<-Ալե՜ե… Ալե իմ հոգին, Ալեեե՜ե…>>:

Կորցրած հայրենիքի կարոտը, կորցրած առաջին մանկական սիրո կարոտը բերեցին Զորոյին այն մտքի՝ բաժանվել ընտանիքից և բերել Ալեին իր մոտ, իսկ եթե չգա՝ փախցնել: Այդպես էլ արեց, գնաց Ալեենց գյուղ և հանդիպեց նրան: <<Ալեի գերդաստանն, իրոք, ուրախ էր, իսկ  որդիները՝ ոգևորված: Գինին տանելու օրը տանը չէին>>: Տղաները շատ էին ոգևորված իրենց մոր ազգակցին տեսնելով:
Իմ կարծիքով Զորոն հասկացավ, որ Ալեին փախցնելը անմիտ արարք կլիներ: Զորոն ու Ալեն վերհիշում էին իրենց մանկությունը, կարոտում էին իրենց հայրենիքը։

Բեռլինի վեհաժողով

1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա:

Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա`   ի վնաս հայերի:

Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի`   ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը:

Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած`   Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է:

Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ`   Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Առակ Վիրավորվելու Մասին

Ученик попросил учителя:
– Ты такой мудрый. Ты всегда в хорошем настроении, никогда не злишься. Помоги и мне быть таким.
Учитель согласился и попросил ученика принести картофель и прозрачный пакет.

– Если ты на кого-нибудь разозлишься и затаишь обиду, – сказал учитель, – то возьми картофель. Напиши на нем имя человека, с которым произошёл конфликт, и положи этот картофель в пакет.
– И это всё? – недоумённо спросил ученик.
– Нет, – ответил учитель. – Ты должен всегда этот пакет носить с собой. И каждый раз, когда на кого-нибудь обидишься, добавлять в него картофель.

Ученик согласился. Прошло какое-то время. Пакет ученика пополнился картофелинами и стал достаточно тяжёлым. Его очень неудобно было всегда носить с собой. К тому же тот картофель, что он положил в самом начале, стал портиться. Он покрылся скользким гадким налётом, некоторый пророс, некоторый зацвёл и стал издавать резкий неприятный запах.

Ученик пришёл к учителю и сказал:
– Это уже невозможно носить с собой. Во-первых, пакет слишком тяжёлый, а во-вторых, картофель испортился. Предложи что-нибудь другое.

Но учитель ответил:
– То же самое происходит и с тобой. Просто ты это сразу не замечаешь. Поступки превращаются в привычки, привычки – в характер, который рождает зловонные пороки. Я дал тебе возможность понаблюдать этот процесс со стороны. Каждый раз, когда ты решишь обидеться или, наоборот, обидеть кого-то, подумай, нужен ли тебе этот груз.

Ուսանողը ուսուցչին հարցրեց.
«Դու այնքան իմաստուն ես»: Միշտ լավ տրամադրության ունես, երբեք չէս բարկանում: Օգնիր ինձ այդպիսին լինել:
Ուսուցիչը համաձայնեց և խնդրեց աշակերտին բերել կարտոֆիլ և թափանցիկ տոպրակ:

«Եթե ինչ-որ մեկից բարկանում եք և վիշտանում եք , — ասաց ուսուցիչը, — ապա վերցրեք կարտոֆիլը»: Դրա վրա գրեք այն մարդու անունը, որի հետ կոնֆլիկտ է տեղի ունեցել, և կարտոֆիլը տոպրակի մեջ դիր:
«Այսքա՞նը»: — տարակուսանքով հարցրեց աշակերտը:
«Ոչ», — պատասխանեց ուսուցիչը: «Դու միշտ պետք է քեզ հետ պահես այս տոպրակը»: Եվ ամեն անգամ երբ ինչ-որ մեկից նեղանաս՝ տոպրակի մեջ ավելացրու կարտոֆիլ:

Աշակերտը համաձայնվեց: Որոշ ժամանակ  անց: Աշակերտի տոպրակը լցվեց կարտոֆիլով և բավականին ծանրացավ: Շատ անհարմար էր միշտ նրա հետ տանելը: Ավելին, կարտոֆիլը, որը նա դրել էր ամենասկզբում, սկսել էր փտել : Այն ծածկվել էր սղլիկ տհաճ շերտով, որոշ մասը ծիլ էր տվել,որոշ մասը ծաղկել էին և սկսեցիկ տհաճ հոտ արձակել:

աշակերտը եկավ ուսուցչի մոտ և ասաց.
«Այլևս հնարավոր չէ սա ինձ հետ ման տալ»: Նախ, տոպրակը չափազանց ծանր է, և երկրորդը ՝ կարտոֆիլը փչացել է: Առաջարկեք մեկ այլ բան:

Բայց ուսուցիչը պատասխանեց.
«Նույնը կատարվում է քեզ հետ»: Պարզապես դա անմիջապես չես նկատում: Արարքները  վերածվում են սովորությունների, սովորությունները վերածվում են բնավորության , որը ծնում է չար արատներ: Ես քեզ հնարավորություն եմ տվել դրսից հետևել այս գործընթացին: Ամեն անգամ, երբ որոշես վիրավորվել կամ, ընդհակառակը, ինչ-որ մեկին վիրավորել, մտածիր այն մասին, թե արդյոք քեզ հարկավոր է այդ ավելորդ բեռը:

My Favorite Disney Character

Related image Image result for mulan 1998
Mulan
 is a 1998 American animated musical action adventure film produced by Walt Disney.It is based on the Chinese legend of Hua Mulan, and was Disney’s 36th animated feature.
The film’s plot takes place in China during the Han dynasty, where Fa Mulan, daughter of aged warrior Fa Zhou, impersonates a man to take her father’s place during a general conscription to counter a Hun invasion.
Development for the film began in 1994, when a number of artistic supervisors were sent to China to receive artistic and cultural inspiration. Mulan was well received by critics and the public, grossing $304 million, earning Golden Globe and Academy Award nominations.
Читать «My Favorite Disney Character» далее