Սոլոլակի — Թբիլիսիի թաղամասեր նախագիծ

 
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում«Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիրի մի խումբ սովորողների և դասավանդողների հետ միասին  տարբեր նախագծերով տարին մի քանի անգամ այցելում ենք Թբիլիսի: Գեղեցիկ է Թբիլիսին, նրա թաղամասերը: Ուզում ենք պատմել Սոլոլակ թաղամասի մասին:
 Սոլոլակի թաղամասը Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկն է: Այն գտնվում է քաղաքի հարավ արևելյան մասում, նույնանուն լեռնալանջի վրա,  Քուռ գետի աջ կողմում: Շատ հետաքրքիր է Սոլոլակ թաղամասի պատմությունը: Այս տարածքում են գտնվել թագուհու, թագավորի այգիները: 1803 թվականին Դարեջան թագուհին Էրեկլե II–ի կինը իր դստեր Թեկլե Բատոնիշվիլուն օժիտ է տալիս այդ տարածքում գտնվող թագավորական այգիների մի մասը: Ժամանակի ընթացքում Սոլոլակի ծառերն ու այգիները ծառահատվում էին, մեծահարուստները այդ տարացքում կառուցում էին պալատներ, տներ:  Սոլոլակի կիռճը կիսում է Թաբոր լեռը և Նարիկղալան:    
Սոլոլակի — մի թաղամաս  է, որտեղ յուրաքանչյուր տուն իսկական արվեստի ստեղծագործություն է: Այստեղ, գրեթե ամեն տուն ունի ոլորված սանդուղք: Իսկ պատշգամբները իսկական շքեղություն են:  Զբոսաշրջիկների համար սա այն թաղամասն է, որտեղ հանդիպում ես անցյալ դարերի Թբիլիսիի հետ:  Յուրաքանչյունր տան պատի վրա կարող ենք տեսնել քանդակներ, բարձր առաստաղներով տներ, մեծ և գեղեցիկ պատշգամբներ: Բոլոր տներում կա մեծ բուխարիներ:  Անցիալում հիմնականում այս  թաղամասում են բնակվել հայ վաճառականները, և նրանցից շատերի տները մինչև այսօր կանգնած են իր տեղերում:  Այս թաղամասում չկան մեծ թանգարաններ, թատրոններ, հյուրանոցներ, բայց տեղացիները և քաղաքի հյուերը շատ են սիրում այս թաղամասը: Այն Թբիլիսիի պատմության մի մասն է հանդիսանում: 

Оставьте комментарий