Արցախ

Մայիսի 6-ին, շաբաթ առավոտյան, ժամը 9:30 շարժվեցինք դեպի Արցախ: Ճանապարհը շատ երկար տևեց, բայց մենք չնկատեցինք, թե ինչպես անցան ժամերը: Ճանապարհին մտանք Դադիվանք եկեղեցի: Հետո գնացինք Գանձասար, այնտեղ փորձեցինք Ղարաբաղի շատ հայտնի ազգային ուտեստը, ժինգյալով հացը, որը շատ համեղ էր: Հետո ճանապարհը շարունակեցինք, երբ հասանք Ստեփանակերտ մենք այնտեղ հյուրնկալվեցինք Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում, մեզ այնտեղ սպաում էին այն սովորողները, ում տանը մենք պետք է անցկացնեինք այդ 4 օրը: Նրանք մեզ շատ լավ ընդունեցին, մենք չէինք էլ զգում, որ գտնվում ենք ուրիշի տանը: Հաջորդ օրը առավոտյան սեբաստացիներով և մեր ուղեկիցներով հավաքվեցինք Ստեփանակերտի հրապարակում, որպեսզի  ուղևորվենք դեպի  զորամաս: Զինվորները մեզ ցույց տվեցին ամբողջ զորամասը, մենք փորձեցինք իրենց օգնությամբ զենքերը քանդել և հավաքել, կրակեցինք էլեկտրոնային զենքերով, իսկ վերջում նկարվեցինք նրանց  հետ: Հետո գնացինք «Մենք ենք մեր սարերը» արձանի մոտ, որը բոլորին հայտնի է «Պապի և Տատի» անունով , մի քիչ նկարվեցինք, հետո շարժվեցինք գետի ափի մոտ սկսեցինք աղբը հավաքել, գետի հարևանությաբմ կար բնական հանքային ջրի աղբյուր, մենք այդ ջրից մի քիչ վերցրեցինք , որպեսզի մեր դպրոցում քիմիական փորձ անենք: Երրորդ օրը նորից հավաքվեցինք հրապարակում, որպեսզի գնանք Շուշի: Հասանք Շուշի, ոտքով սկսեցինք  քայլել մինչև ջրվեժը , ճանապարհը երկար էր , բայց այնքան գեղեցիկ էր , որ մենք բոլոր դժվարությունները հաղթահարելով հասանք մի շատ հրաշալի , շատ գեղեցիկ  ջրվեժի մոտ: Այնտեղ մի քիչ թրջվեցինք, երգեցինք, հանգստացանք, կերանք մեր բրդուճները և վերադարձանք Ստեփանակերտ: Մենք մի լավ շրջեցինք Ստեփանակերտում,  համարյա տեսանք ամբողջ Ստեփանակերտը և վերադարձանք տուն , որպեսզի հանգստանաք, որովհետև հաջորդ օրը երկար ճանապարհ ունեինք գնալու : Հաջորդ օրը առավոտյան  հանդիպեցինք դպրոցի դիմաց,  ադ օրը  Արցախում մեծ տոն էր, մայիսի 9-ին մեր զինվորները ազատագրել էին Շուշին: Մենք մեծ սիրով մասնակցեցինք շքերթին, լսեցինք նվագախմբի ելույթը, ներկա գտնվեցինք տարբեր մարզական միջոցառումների, բայց մենք պետք է վերադառնայինք Երևան և ստիպված նստեցինք մեր երթուղայինը, հրաժեշտ տվեցինք մեր ղարաբաղցի ընկերներին և շարժվեցինք: Ետ դարձի ճանապարհին եղանք  Խնձորեսկի Ճոճվող կամրջի վրա, տեսանք ժայռի մեջ փորված քարանձավները: Սևանում արդեն այցելեցինք Նորավանք եկեղեցի ու երեկոյան հասանք Երևան :

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий